31 Հուն
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը կդադարի գործել նաև մարզերում

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը 2025-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում․ ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

2021 թվականին ընդունված օրենքի համաձայն եկամտահարկի վերադարձի համակարգի կիրառությունը համապատասխան ժամանակացույցով կդադարեցվի Երևանում:

«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար: Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո»,-ասել է Պողոսյանը։