30 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը հրաժարվում է բանակցություններից․ Պեսկով

Կիևը հրաժարվում է բանակցություններից․ Պեսկով

Դե ֆակտո, Կիևի կողմից դեռևս օրինական ուժի մեջ է մնում որևէ բանակցությունների մերժում, Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին գործակալությունը։

«Խաղաղության որևէ գործընթացների առումով այստեղ նախկինի պես դատարկություն է ։

Այս առումով ոչ մի լուրջ բան չկա: Այս առումով, դե ֆակտո, դեռևս կա Կիևի օրինականորեն ամրագրված հրաժարումը բանակցություններից:

Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պեսկովը։

Ռազմագերիներ