
Չեխիայի դեսպանին ենք ներկայացրել քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների գործերը․ Ռուբեն Մելիքյան
Մի խումբ իրավապաշտպաններ նամակներ էին հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ Հայաստանում տեղ գտնող մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։ Նամակներին որոշ աարձագանքներ են ստացվել, տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Չեխիայի Հանրապետության դեսպան պարոն Պետր Պիրունչիկի հետ։ Նորին գերազանցություն պարոն դեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։ Հայտնում ենք մեր շնորհակալությունը՝ շահագրգիռ քննարկման և հետագա փոխգործակցության անկեղծ պատրաստակամության համար»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։