
Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաքում անկարգություններ են բռնկվել․ կան զոհեր
Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում անկարգություններ են տեղի ունեցել, կան զոհեր, գրանցվել են թալանի և վանդալիզմի դեպքեր։ Այս մասին տեղեկացրել է Ազգային մայրաքաղաքային շրջանի նահանգապետ Փաուես Փարքոպը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Այսօր տխուր ու ողբերգական օր է մեր սիրելի քաղաքի ՝ Պորտ Մորսբիի համար, որը մեր գեղեցիկ երկրի մայրաքաղաքն է, որտեղ, ցավոք, ականատես եղանք ներքին խռովությունների։ Այս տխուր իրադարձությունների պատճառը մեր քաղաքի ոստիկանության հատուկ աշխատակիցների հավաքն էր Ունագի Օվալ զբոսայգում, նրանք ձգտում են լուծել իրենց աշխատավարձերի անհամապատասխանության հարցը: Հետագա թալանի և ավերածությունների գինը ծանրակշիռ է, և իմ սիրտը ցավում է քաղաքի բոլոր ձեռնարկությունների համար, որոնք տուժել են», – ասվում է նահանգապետի հայտարարության մեջ։
Մայրաքաղաքի շրջանի ղեկավարը կոչ է արել դադարեցնել թալանը և վերականգնել կարգը: Նա, մասնավորապես, դիմել է քաղաքային ոստիկանությանը ՝ խնդրելով հնարավորինս շուտ վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։
“Շատ մարդիկ, ցավոք, այսօր կյանքից զրկվեցին”, – հավելել Է նահանգապետը: