05 Դեկ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր ներկայացրեց Հայաստանին․ Վարդան Ոսկանյան

Այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր ներկայացրեց Հայաստանին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի վերջին հայտարարություններին ու սպառնալիքներին առ այն, որ «Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, Ադրբեջանը մտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»։

«Այս տարեսկզբից Բաքվի  բարբարոսական և էրդողանական վարչախմբերի կողմից  այսպես կոչված  «Զանգեզուրյան միջանցքի», որն իրականում «Թուրանական միջանցք» է, շուրջ նկատելի հռետորաբանական ակտիվացման խորապատկերին այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բարբաջելով, թե այդ «միջանցքով» մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման։

Հիշեցնեմ, որ մինչ այդ Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե իբր հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով, մինչդեռ բազմիցս եմ պնդել, որ ասվածը մանր խորմանկություն է, ինչին տուրք տալ չի կարելի։

Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, և կրկին, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե ցանկանում է խաղաղություն, այլ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում, փաստացիորեն «էրմանիստան» ռեցերվացիայի ստեղծում, որը նույնիսկ պետք է կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:

Հետևաբար, առնվազն անմտություն է շարունակել ապրել պատրանքներով, և պետք է ստեղծել պետություն-ամրոց Հայաստանը»։