
Էկվադորի անվտանգության ուժերը ձերբակալել են 329 մարդու և ոչնչացրել հինգ հանցագործի
Էկվադորի զինված ուժերը և ազգային ոստիկանությունը ձերբակալել են 329 կասկածյալ հանցագործների և սպանել հինգ մարդու՝ երկրում կազմակերպված անկարգությունների պատճառով, ասել է երկրի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելա Էրասոն:
«Մենք առգրավել ենք տարբեր տրամաչափի 61 զինատեսակ, 418 փամփուշտ, 24 պայթուցիկ սարք, կալանավորել ենք 329 ահաբեկչի։ Մենք ոչնչացրել ենք հինգ ահաբեկիչների»,- ասել է Վելան մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հրապարակել է իր բլոգում La Voz del Tomebamba-ն։