
Հայաստանը երեք մասնակից ունի ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Ֆենյա Գալստյանը, Արմեն Մարգարյանն ու լեռնադահուկորդ Հակոբ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն ընդունում է Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքը` հունվարի 19-ից փետրվարի 1-ը: 4-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան 2018 թվականի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի համար նախատեսված ենթակառուցվածքներում: Խաղերում ընդգրկված է 15 մարզաձև: