24 Հոտ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԴԱՀԿ-ում ՃԵԿ խախտումների տուգանքի կեսը վճարելով՝ պարտքը կզրոյացվի․ Կառավարությունը ընդունեց նախագիծը

ԴԱՀԿ-ում ՃԵԿ խախտումների տուգանքի կեսը վճարելով՝ պարտքը կզրոյացվի․ Կառավարությունը ընդունեց նախագիծը

Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված․ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարի խոսքով՝ տուգանքների հետ կապված ԴԱՀԿ-ում կուտակված պարտքերի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտքը կզրոյանա, սակայն դա պետք է արվի օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում։

Նախագծով սահմանվում է, որ տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20 տոկոսով պակաս կլինի։