
«Կոշը» ՊՆ–ի ուսումնական կենտրոն կդառնա
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող անշարժ գույքի մի մասը, 01.02.2023 թ. հանձնման-ընդունման ակտի համաձայն, ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մյուս մասը դեռևս ամրացված է ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ։
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թ. հունվարի 1–ից և նաև այդ պատճառով է ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` այն իրեն փոխանցելու համար։