Արցախցի նախկին պաշտոնյան Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։
Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղարախանյանը։
Մինչ Արցախի նախագահի խորհրդական նշանակվելը Ղարախանյանը եղել է Արցախի ԿԳՄՍ նախարարը։