Ռուսաստանը էական սպառնալիք է Ֆինլանդիայի անվտանգության համար․ Ֆինլանդիայի ԱԳՆ
Ռուսաստանը երկար ժամանակ կմնա որպես էական սպառնալիք Ֆինլանդիայի անվտանգության համար, ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
«Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը երկար ժամանակ մնալու է որպես էական սպառնալիք մեր անվտանգության և արժեքների համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունը փակել էր Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը։