
Թուրքական արժույթի անկումը պատմական ռեկորդ է սահմանել
Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Տվյալների համաձայն՝ 1 դոլարը գնվում է միջինը 30 լիրայով։
Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ խիստ ազդել արժութի առևտրի վրա և խոշոր ինտերվենցիաներ անցկացնել ազգային արժույթի անկման դեպքում: