25 Դեկ
2024
0.9° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարոզչական սերիալները Թուրքիայի հոգեբանական պատերազմի մեթոդներից են․ թուրքագետ

Քարոզչական սերիալները Թուրքիայի հոգեբանական պատերազմի մեթոդներից են․ թուրքագետ

Գևորգ Գալթակյանը «Pոլիս» հաղորդաշարի թողարկման ընթացքում խոսել է հոգեբանական պատերազմի թուրքական մեթոդների մասին։

«Հոգեբանական պատերազմի անատոմիան հասկանալու տեսանկյունից կարևոր է իմանալ, թե որտեղից են կառավարվում այս գործողությունները և ինչ համարժեք պատասխան կարելի է դրանց տալ: Հայաստանի դեմ իրականացվող հոգեբանական միջոցառումների համակարգը կազմակերպում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը և Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը՝ իրենց ածանցյալ մարմինների հետ»,- ասել է թուրքագետը։


Գալթակյանի խոսքով՝ այս հարցը Թուրքիայում լուծվում է քարոզչական սերիալների միջոցով, որտեղ գլխավոր հերոսները հատուկ ծառայությունների աշխատակիցներ են: Նրանց հետևելով՝ հանդիսատեսը ծանոթանում է հետախուզական և ահաբեկության դեմ պայքարի աշխատանքի բնույթին և հակառակորդի հնարավոր թակարդներին, որը զուգորդվում է հանդիսատեսի գիտակցության և ինքնության վրա ներգործության հստակ մեխանիզմների կիրառմամբ: