11 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետությունը հողին կհանձնի ճանաչված, բայց հարազատների կողմից չհուղարկավորված մասունքները․ Ավանեսյան

Պետությունը հողին կհանձնի ճանաչված, բայց հարազատների կողմից չհուղարկավորված մասունքները․ Ավանեսյան

Պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց․ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։



Ավանեսյանի խոսքով՝ այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ։


 
«Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել. անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը ճիշտ չէ»,-ասել է Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ պետք է հուղարկավորություն իրականացվի, իսկ դրանք իրականացման ֆորմատն ու սկզբունքները պետք է լինեն ընդունելի։ Ավանեսյանի խոսքով՝ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։