Փաշինյանն Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտնագության ծառայության տնօրեն։
Այսօր նա նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից։
Այս ազատումն ու նշանակումը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության նոյեմբերի 30-ի որոշմամբ այսուհետ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին նշանակելու և ազատելու է վարչապետը։