
Հայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի
աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Շախմատի ֆեդերացիայի
հաղորդմամբ՝ երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան
Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից
31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ
շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան
Հարությունյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ
Հովհաննիսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան
Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային
շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ
Հովհաննիսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան
Պետրոսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն
Ղարիբյան