ՆԱՏՕ-ն «պաշտպանողական» է որակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածները Եմենին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները Եմենին կրում էին պաշտպանական բնույթ, AFP գործակալությանն ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը։
«Այդ հարվածները պաշտպանական բնույթ էին կրում և ուղղված էին ազատ նավագնացության ապահովմանը՝ աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկում։ Հութիների գրոհները նավերի վրա պետք է դադարեցվեն»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Ըստ ԱՄՆ զինուժի հրամանատարության գնահատականների, հութիները նոյեմբերի կեսերից Կարմիր ծովում հարվածներ են հասցրել ավելի քան 20 քաղաքացիական նավերի։