Ադրբեջանի պահանջներն անհիմն են. ՄԻ հարցերով Հայաստանի ներկայացուցիչը՝ արբիտրաժային գործընթացի մասին
Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթի շրջանակներում Ադրբեջանի պահանջներն անհիմն են։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
«Այսօր Միջազգային իրացական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։