11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վախճանվել է Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

Վախճանվել է Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ի խորոց սրտի ցավում է Երևանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի մահը։

«Համագումարի թիմի երկարամյա և առանցքային անդամ Արփի Վարդանյանը մեր կազմակերպությանը ծառայեց բազմաթիվ պաշտոններում, թե՛ Վաշինգտոնի գլխամասային գրասենյակում, այդ թվում՝ կարճ ժամանակ որպես գործադիր տնօրենի պաշտոնակատար, թե՛ Երևանում՝ Համագումարի տարածաշրջանային գրասենյակում գրեթե երեք տասնամյակ», – ասվում է համագումարի տարածած հաղորդագրության մեջ։

«Նրա հարազատների ու բազմաթիվ բարեկամների հետ միասին Համագումարը սգում է այս անսպասելի և ողբերգական կորուստն այնպես, ինչպես դա անում են բազմաթիվ մարդիկ, ում հետ Արփին դրական հարբերություններ էր ունեցել իր անձնական շփումների և տասնամյակների ընթացքում իր վերապատրաստման ու քարոզչական աշխատանքի, ինչպես նաև հայ ժողովրդին և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը ծառայելու իր հաստատակամ հանձնառության միջոցով»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը:

Որպես մասնակի հարգանքի տուրք՝ Հայաստանի փորձնակների համար կստեղծվի Նվիրատվությունների հիմնադրամ, քանի որ նա էր այդ ծրագրի նախաձեռնողը, ինչպես նաև Համագումարի երևանյան գրասենյակում տնօրենի աշխատասենյակը կանվանակոչվի Արփի Վարդանյանի պատվին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ