18 Ապր
2025
6.2° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ․ Ավանեսյան

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։

Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։

Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։

Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական»։

Ռազմագերիներ