
ԱՄՆ-ն լիովին պատասխանատու է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի համար. Զախարովա
Վաշինգտոնն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում պաղեստինա-իսրայելական
հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամբողջ ներկայիս փլուզումը Գազայի հատվածի տարածքում, որտեղ տեղի
է ունեցել ողբերգությունը՝ կապված պաղեստինա-իսրայելական առճակատման հետ, ամբողջությամբ
Միացյալ Նահանգների պատասխանատվության ներքո է, ավելի ճիշտ, պայմանավորված է ԱՄՆ-ի
անպատասխանատվությամբ: Միայն նրանք են պատասխանատուները»,- ասել է նա Sputnik ռադիոկայանին։
Դիվանագետի խոսքով, հենց Վաշինգտոնի քաղաքականությունն է ծառայել
որպես հակամարտության գոտում լարվածության առաջնային աղբյուր։