Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սլովենիայի միջազգային մրցաշարի թիմային պայքարում ևս մեդալներ են նվաճել:
ISSF Grand Prix-ում` Սլովենիայի միջազգային մրցաշարում, Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում` մրցելով Չեխիայի թիմի հետ, 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան թիմային զույգը, 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին` դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով` Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։