26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ  ներկայացուցիչ

Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները մշտապես ասել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի
և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության
կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

Նրա խոսքով՝ անցած
տարվա ընթացքում Միացյալ Նահանգերը աջակցել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև
մի շարք բանակցություններին։

«Պետքարտուղար Բլինկենն
անձամբ մասնակցել է այս ջանքերին՝ փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի,
որը ճանապարհ կհարթի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների
բացման և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների
շահերից», – նշել է Քարփենթերը և հավելել․ որ Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի
և Ադրբեջանի միջև հանդիպումներին։

Քարփենթերը նշել է, որ կողմերն իրենք պիտի ձգտեն հասնելու կարգավորման։

«Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն ադ բարի ծառայություններից կամ միջնորդության
առաջարկներից՝ աջակցելու ջանքերին՝ հասնելու կարգավորման համաձայնագրի», – նշել է Քարփենթերը: