Թենիսի կորտերը կկառուցվեն մեկ այլ վայրում. Տիգրան Ավինյան
Հարցը ոչ թե անձնական նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի. խոսելով Օղակաձև զբոսայգու նորոգմանն ծրագրի ու թենիսի կորտերը քանդելու հնարավորության մասին՝ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ ինքը 1996-2002 թվականներին «Արարատ» ակումբում պարապել է ու դա իր սիրելի վայրերից է, սակայն դա ոչինչ չի նշանակում։
«Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք։ Պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն՝ պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր հետագայում անցնենք քանդման աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, և, քանի որ աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդոմասնագետներ սկսեցին խոսել այս մասին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է»,-ասել է Ավինյնը: