28 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կատարի էմիրը պաղեստինցիների տեղահանությունը կարմիր գիծ է անվանել    

Կատարի էմիրը պաղեստինցիների տեղահանությունը կարմիր գիծ է անվանել   

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ասել է, որ Պաղեստինը սկզբունքների և պատվի հարց է. գրում է Al Jazeera-ն: «Պաղեստինցիների տեղահանումը կարմիր գիծ է, որը չի կարելի ոչ հատել, ոչ ընդունել»,- ասել է Կատարի էմիրը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան դիմադրության խմբերը Գազայի գոտուց իսրայելական դիրքերի դեմ սկսեցին «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի 45-րդ օրը չորսօրյա ժամանակավոր զինադադար հաստատվեց երկու կողմերի միջև գերիների փոխանակման համար։

2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամանակավոր զինադադարի ավարտից հետո, իսրայելական ուժերը վերսկսեցին հարձակումները Գազայի վրա։ Անսպասելի հարձակումների վրեժը լուծելու համար Իսրայելը փակել է Գազայի գոտու բոլոր անցակետերը և շարունակում է ռմբակոծել տարածքը։