ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքը Կիպրոսում գրանցված ընկերությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 15-ի նիստում որոշմամբ համաձայնություն էր տվել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքին:
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել էր հանձնաժողով, որպեսզի իր բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը վաճառելու թույլտվություն ստանա։ Գնումն իրականացվելու էր Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից։
ՀԾԿՀ հունվարի 17-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը որոշել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժել։
«Մերժել հայտով նախատեսված՝ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»,-նշված է որոշման մեջ։