Արցախի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում. Ֆրանսիայի դեսպան
Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին․ այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Արցախի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում:Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել ժողովրդին և նրա մշակույթը»,- գրել է Դըկոտինյին։