16 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում արդեն հաշվառված է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար 700 անձ

Հայաստանում արդեն հաշվառված է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար 700 անձ

Հայաստանում արդեն գրանցված է Արցախից տեղահանված 42 716 մարդ, առաջնահերթ կարգով լուծել են կենսաթոշակային տարիքի մարդկանց հաշվառման հարցերը․ այս մասին 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Տեղահանվածներից 13 հազար 747–ը 63 տարեկանից բարձր քաղաքացիներ են, այսինքն՝ թոշակառուներ։ Կենսաթոշակային տարիքի մարդկանց հաշվառումն ամբողջությամբ ավարտվել է»,– ասել է Ղազարյանը։

Աշխատանքներ են տարվում հաշվառման էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ։ ՄՔԾ պետը շեշտել է, որ խնդիրը լուծել դեռ չի հաջողվել, ինչի հետ կապված են նաև հերթերը, բայց շուտով խնդիրը կլուծվի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ