26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների․ Վահե Հովհաննիսյան

Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների․ Վահե Հովհաննիսյան

Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր՝ բարձր գրագիտության
և մարդկային որակների, որոնք այլ ձևաչափերում կարող են ունենալ զգալի էֆեկտիվություն։
Սա վերաբերում է բոլոր խմբակցություններին։ Խորհրդարանից դուրս կուտակված է հանրային
գործիչների, քաղաքական մտքի լուրջ ռեսուրս։ Լավ ռեսուրս կա բանտերում՝ Երևանի և Բաքվի.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե
Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի։

«Խորհրդարանը կմնա, եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ,
ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում
են աշխատել։ Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր
կառավարություն»,-գրել է և հավելել, որ հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ
չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։

Հովհաննիսյանը նշել է, որ կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը
և Արևմուտքը, և Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման
կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք։

«Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չի տիրապետում
21-րդ դարի պատկերացումներին և աշխատանքի գործիքներին։ Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկացել,
որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը հենց ռուսական քաղաքականությունն
է, նրա համար շատ դժվար է լինելու էֆեկտիվ որոշումներ կայացնել»,-գրել է նա։

Հովհաննիսյանի կարծիքով՝ որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները
կապիտալիզացվեն, պետք է նոր քաղաքական իրողություն, նոր որակի կամ կազմով իշխանություն.
ինչին և ձգտելու է Արևմուտքը։

«Մենք պետք է հասկանանք մի բան. հասարակության մեջ հակառուսական
տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա ընդամենը միջոց է՝ ինչ-որ կարևոր բաների հասնելու»,-
գրել է նա հավելելով՝ նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ
ընտրությունների։