22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարմիր գծերում» կայանելը կթանկանա՝  հասնելով մինչև 160 000-ի

«Կարմիր գծերում» կայանելը կթանկանա՝ հասնելով մինչև 160 000-ի

2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենա
կայանելու տարեկան վճարը կկազմի 160 հազար դրամ՝ գործող 12 հազարի փոխարեն։ Կենտրոնից
դուրս վճարը կկազմի 24 հազար դրամ։

Քաղաքապետարանից հիմնավորում են, որ այս նախագիծն ուղղված է Երևանի
կենտրոնի բեռնաթափմանը։

Երևանի քաղաքապետարանը սահմանում է հստակ գոտիներ, օրինակ՝ Ա գոտում,
որի մեջ մտնում են Փոքր Կենտրոնի մի շարք բանուկ փողոցներ, 1 ժամ մեքենա կայանելու
համար վարորդը կվճարի 300 դրամ, որի ժամանակ հաշվարկն իրականացվում է այսպես՝

ավտոկայանատեղիում կայանելու պահից մինչև 15 րոպեն կլինի անվճար,
իսկ 15 րոպեից ավել կայանելու համար գումարը պետք է վճարվի կայանման պահից։ Եթե լրացել
է մեկ ժամը, ապա հաջորդ մեկ ժամվա համար վճարումը պետք է կատարվի մինչև  նախորդ
ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը։

Համապատասխանաբար յուրաքանչյուր մեկ օրվա համար պետք է վճարել
2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18000 դրամ, իսկ մեկ տարվա
համար՝ 160 հազար դրամ։