
Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գրոհները
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գրոհները Եմենի ուղղությամբ։ Երկու երկրների նախարարները հեռախոսազրույցի ընթացքում են քննարկել խնդիրը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։
«Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ՝ մի խումբ երկրների կողմից ձեռնարկված գրոհները Եմենի վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։