
Պայքար՝ ԱՄՆ նախագահի աթոռի համար
Միացյալ նահանգներում «ներկաների ու նախկինների» կռիվ կլինի, եթե հանրապետականները Թրամփին առաջադրեն որպես նախագահի թեկնածու։ Կռիվն, իհարկե, չափազանցված է, բայց նախագահի աթոռը զբաղեցնելու համար առավել թեժ պայքար է սպասվում։ Միացյալ նահանգներում սկսվել է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը։
Այովա նահանգում առաջադրման համար պայքարելու է հանրապետական չորս թեկնածու, որոնց մեջ ներառված է նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել Այովայի հանրապետական ընտրողների 48 տոկոսը, չնայած, որ նա այժմ 4 տարբեր դատական գործընթացում է ներգրավված: Մանրամասն՝ ռեպորտաժում։