09 Հուլ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, Արտաշատում՝ մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, Արտաշատում՝ մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:

Արտաշատ քաղաքում մառախուղ է։

տեղեկատվության համաձայն՝ Իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ռազմագերիներ