22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալվում․ ՌԴ փոխարտգործնախարար

2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալվում․ ՌԴ փոխարտգործնախարար

2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադարի կնքում
չի ակնկալվում․ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Վերջինիս խոսքով՝  հավանական է, որ Ուկրաինայում ռազմական
հակամարտությունն ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրումով, այլ ռուսական
հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։

«Ես ոչ միայն զինադադար չեմ ակնկալում, այլ ակնկալում եմ, որ Հյուսիսային ռազմական
օկրուգի նպատակները կիրականանան», – ասել է Ռյաբկովը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ԱՄՆ-ն փորձի Ուկրաինային
«ստիպել» զինադադար կնքել ռուսական իշխանությունների հետ։