19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ սոցցանցում գրառում է արել

Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ սոցցանցում գրառում է արել

ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրառում է արվել Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ․

«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ի հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու ու բոլոր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։

Ռազմագերիներ