Հայաստան և Վրաստան կայցելի ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը
ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նևյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան․ այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցներն ու մարտահրավերները, ինչպես նաև կսահմանի հետագա համագործակցության ոլորտները:
Հայաստանում Նևյուն հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների, Վրաստանում ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ: