Ֆրանսիայի սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցման բանաձև կքննարկվի
Հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատում քննարկվող բանաձևերից մեկը կվերաբերի Հայաստանին և արցախահայերին։
Սենատի մի խումբ հանրապետական պատգամավորներ՝ Բրյունո Ռետայոն, Ժիլբեր Դվինազն ու այլք, Ֆրանսիայի սահմանադրության 34-1-րդ հոդվածի համաձայն առաջարկում են բանաձև ընդունել, որն ուղղված է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն, ագրեսիայի հետագա ցանկացած փորձ կանխելուն և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն։
Բանաձևը կոչ է անելու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և «պահանջում է անվտանգության երաշխիքներ տրամադրել Արցախ վերադառնալու իրավունք ունեցող հայ բնակչությանը»։