23 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում». Կոսաչով

«Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում». Կոսաչով

Հայ-ռուսական հարաբերությունների մասին  Sputnik ռադիոյի եթերում խոսել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչովը

Կոսաչովը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան ակնհայտ բացասական է։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում Ռուսաստանից․․․ Բայց, ինձ թվում է, դա, այնուամենայնիվ, ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, որովհետև Հայաստանին, առանց Ռուսաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների, շատ դժվար կլինի, մեղմ ասած։ Հույսերը, որ Հայաստանը կպահեն նրա նոր արևմտյան ընկերները, ինձ շատ պատրանքային են թվում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ