Արցախից բռնահանված երեխաների հետ ԿԽՄԿ-ն հոգեբանական վերականգնման աշխատանքներ է տանում
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հակամարտությունների առաջացրած հետևանքները երբեմն անտեսանելի են:
Ղարաբաղից Հայաստանի 29 համայնքներ տեղափոխված 169 մեծահասակ և 73 երեխա մասնակցել են հոգեբանական աջակցության 82 խմբային հանդիպումների, որոնք անցկացրել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ։
40 անձ օգտվել է անհատական հոգեբանական աջակցությունից»։