
Իրանի հարվածներն ազդակ էին՝ տարածաշրջանում գլխավորն իրենք են
Իրանի գիշերային հարվածները հստակ ազդակ էին՝ նրանք են տարածաշրջանում գլխավոր դերակատարը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել է ոչ միայն Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին, այլև թուրքական թիրախներին․ խոսքը Սիրայում Թուրքեստանի իսլամական կուսակցության ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին է։