Գազայի հատվածում մոտ 1 միլիոն մարդ սովի ծայրահեղ փուլում է գտնվում, մոտ 400 հազարն արդեն սովի է մատնված. ՄԱԿ
Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլում՝ աղետալի մակարդակի վրա․ այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
Սա սննդի ծայրահեղ պակասի փուլն է, որին բնորոշ է սովն ու գոյատևման հնարավորությունների բացակայությունը։
939 հազար մարդ գտնվում է սովի չորրորդ «արտակարգ» փուլում։