Չենք կարող Լիբանանում տեսնել այն, ինչ տեսնում ենք Գազայում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Գազայի հատվածում, այնքան կմեծանա իրադրության սրացման հավանականությունը։
«Մենք չենք կարող Լիբանանում տեսնել այն, ինչ տեսնում ենք Գազայում: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ այն, ինչ կատարվում է Գազայում, շարունակվի», – գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Իրադրությունը Մերձավոր Արևելքում սրվել է 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները ռազմական գործողություն սկսեցին Իսրայելում։
Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին ու ցամաքային ռազմական գործողություն սկսել։ Մինչ օրս Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 24000, վիրավորների թիվը՝ 60 000-ը։