
Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է տարել․նրան հոսպիտալացրել են
Ռուսաստանի և ՌՍՖՍՀ
ժողովրդական արտիստ, ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է ստացել,
նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է դերասանի
որդին՝ Սերգեյ Բոյարսկին։
Նա նշել է, որ Միխայիլ
Բոյարսկիին արդեն տեղափոխել են ընդհանուր պալատ։
«Հայրս սրտամկանի ինֆարկտ է տարել, այսօր արդեն իրեն ավելի
լավ է զգում, մեզ հետ խոսել է հեռախոսով, ձայնն առույգ էր, նրան ընդհանուր պալատ են
տեղափոխել»,- ասել է Սերգեյ Բոյարսկին։