25 Հոտ
2024
10.6° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Օղակաձև» զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. քաղաքապետի խոսնակ

«Օղակաձև» զբոսայգու հատվածը դեռ պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. քաղաքապետի խոսնակ

Թենիսի կորտերը, ինչպես նաև մնացած տնտեսվարողնեը, որոնք «Օղակաձև» այգում են, բոլորը բիզնես են իրականացնում. քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ խոսելով դրանց հնարավոր տեղափոխման մասին։

«Թենիսն, իհարկե, տարբերվում է, քանի որ սպորտ է և ունի պատմություն։ Դրանով պայմանավորված՝ քաղաքապետարանը հայտարարում է հետևյալը․ թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- նշել է Կոստանյանը՝ շեշտելով, որ 4,5 հեկտար տարածքում շուրջ 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է։

«4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։ Այս պահին ծրագրի հետ կապված քննարկումներ է իրականացնում ընկերությունը, որից հետո կներկայացնի քաղաքապետարան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, իսկ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են։