Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ուժգնացմանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Ուկրաինայի տարածքում
ռազմական գործողությունների ուժգնացմանը, ինչով պայմանավորված էլ, նրա խոսքով, անհրաժեշտ
է ակտիվացնել Կիևին ռազմամթերք մատակարարելու
գործընթացը։
«Ականատեսն ենք, որ Ուկրաինայում ինտենսիվ մարտական գործողություններ
են ընթանում, անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցվում, մենք պետք է պատրաստ
լինենք, որ մարտական գործողություններն ուժգնանալու են և նոր օդային ու հրթիռային հարվածներ ու գրոհներ են լինելու։
Դա ավելի արդիական ու կարևոր է դարձնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Կիևին օգնության
տրամադրումն ակտիվացնելը»,- ասել է գլխավր քարտուղարը։