08 Հուն
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին․ ԱԳՆ

Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին․ ԱԳՆ

Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– աել է Զախարովան։

Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների: