Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ՊԲ նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը
հոկտեմբերի 27-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Գարիկ Աբելյանին։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգիը
Ջալալ Հարությունյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութություն)
հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը զբաղեցնելով
պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով
պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝
ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով
իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն
ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի
12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների
կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ
պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։