Քուրդիստանում գտնվող Մոսադի շտաբի վրա հարձակումը ոչ թե Իրաքի, այլ մեր ընդհանուր թշնամի Իսրայելի դեմ էր. Աբդոլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի կողմից՝ Իրաքյան Քուրդիստանի տարածքին հարվածելն Իրաքի վրա հարձակում չէր, այն եղել է միայն Իսրայելի դիրքերի ուղղությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարը այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում, գրում է Tasnim գործակալությունը։
«Իրանը ուժով կպատասխանի Իսրայելի ռեժիմի ցանկացած գործողության, մենք բալիստիկ հրթիռով հարձակվել ենք Քուրդիստանում գտնվող Մոսադի շտաբի վրա։ Սա չի նշանակում, որ Իրանը հարձակվել է Իրաքի վրա։ Իսրայելը մեր ընդհանուր թշնամին է»,- նշել է Աբդոլլահիանը։