Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ, բայց մենք ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին
Արևմուտքին Ռուսաստանի
պես մեծ ու բազմազգ պետություն պետք չէ։ Այս մասին Համաշխարհային ռուսական հավաքում
հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նրանք ուզում են մասնատել
և թալանել Ռուսաստանը, բայց ուժով չեն կարողանում, ուրեմն պետք է քաոս սերմանել: Մենք
ոչ մեկին թույլ չենք տա մասնատել Ռուսաստանը, այն միակն է», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը կոչ է արել
հիշել 1917 թվականի հեղափոխության, դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի և ԽՍՀՄ փլուզման
դասերը:
«Ժողովուրդը դեռևս
վճարում է անջատողականներին զիջելու և կենտրոնական իշխանության թուլության գինը»,-
ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ միասնական,
ուժեղ և ինքնիշխան Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել Ռուսաստանի և երկրի տարածքում
ապրող այլ ժողովուրդների ինքնիշխան զարգացումը: