Ճապոնիայում երկրաշարժերի հետեւանքով վնասված տների թիվը հասել է 27,9 հազարի
Ճապոնիայի Նոտո թերակղզու տարածքում հզոր երկրաշարժերի շարքի հետեւանքով, վնասվել է առնվազն 27,9 հազար տուն․ այս մասին տեղեկացրել են Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։
Ավելի վաղ տեղեկացվել էր լիովին կամ մասնակի վնասված 21,4 հազար տների մասին։ Բացի այդ, մոտ 7,8 հազար բնակելի կառույցներ տարածաշրջանում դեռևս էլեկտրաէներգիա չունեն։